Մենք մատուցում ենք Ձեզ որակյալ ծառայություն` առավելագույնս հարմարավետ և մատչելի պայմաններով:
Պատվերի դիմաց վճարումն իրականացվում է հետեւյալ եղանակներով.
- Վճարում տեղում՝ խանութ-սրահում կամ պատվերը ստանալուն պես՝ առաքիչին առձեռն վճարելու ձեւով:
- Բանկային փոխանցում՝ միայն իրավաբանական անձանց համար։
Կանխիկ վճարումն իրականացվում է պատվերը ստանալու պահին: Պատվիրատուն առաքիչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել համապատասխանությունը, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև ստորագրել ձևաթղթի վրա և կատարել վճարում: Ցանկության դեպքում պատվիրատուն կարող է ստորագրել` չբացելով ապրանքի տուփը (որպես նվեր փաթեթավորված լինելու և այլ դեպքերում):
Կանխիկ վճարումները դոլարով կամ այլ արտարժույթով չեն ընդունվում, քանի որ դրանք հակասում են ՀՀ օրենսդրությանը:
Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար: Մաղթում ենք Ձեզ խենթ գնումներ և անմոռանալի զգացողություններ դրանք նվիրելիս:)