Oճառի արտադրությունը տարածվածներից ու պահանջվածներից մեկն է ողջ աշխարհում։ Այն մշտապես ունի մեծ պահանջարկ և մեծաթիվ գնորդներ։ Սակայն օճառի արտադրության ոլորտում հաջողություն գրանցելու համար չափազանց կարևոր է որակի վերահսկման գործոնը։ Այս ամենը քաջ գիտակցելով՝ Diola ապրանքանիշը քայլեր է ձեռնարկել իր արտադրության որակն ու իր սպառողներին հասանելի գներ ապահովելու համար։
Օճառի արտադրության մեջ որակը ուղղակիորեն կապ ունի օգտագործված բաղադրանյութերի ու դրանց մանրազնին հետազոտության հետ։ Այդ իսկ պատճառով Diola ապրանքանիշի հմուտ մասնագետները օճառների պատրաստման ընթացքում մանրակրկիտ ուսումնասիրում են օգտագործվող բաղադրանյութերը ու դրանց միջև ընթացող քիմիական ռեակցիաները։ Բարձրորակ արտադրանք ունենալուն նպաստում են նաև սարքավորումները, որոնք ժամանակ առ ժամանակ անցնում են լաբորատոր փորձարկումների։ Շնորհիվ բարձրորակ արտադրության Diola-ն ձեռք է բերել լայն համբավ և վստահելի անուն հայկական շուկայում։